24.12.2019|
01:04
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետական համակարգը դիմակայում է հեղափոխությանը, բայց «առաջին տիկնոջ» ինստիտուտը կայանում է։ Դեռ մի կողմ թողնենք, որ Հայաստանում ո՛չ Սահմանադրությամբ առաջին տիկնոջ ինստիտուտ կա, ո՛չ էլ վարչապետի տիկինն է առաջինը համարվում (առաջին տիկինը, եթե շատ եք ուզում, Նունե Սարգսյանն է), պարզապես արձանագրենք կարևոր մի հանգամանք. Փաշինյանը ճիշտ է, եթե Հայաստանում մի բան կայանում ու զարգանում է, նրա ընտանիքին է վերաբերում։